ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՒսանողական խորհուրդը ՀՊԱՀ-ի ուսանողների ինքնակառավարման մարմինն է:
Բարձրագույն ղեկավար մարմինը ուսանողական համագումարն է, որն ընտրում է ուսխորհրդի նախագահ և ձևավորում է նախագահություն:
Ներկայացնելով ուսանողների շահերը և պաշտպանելով նրանց իրավունքները բուհի ղեկավար մարմիններում` ուսխորհուրդը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ. կազմակերպում է մշակութային և սպորտային միջոցառումներ, սոցիոլոգիական հարցումներ, մրցույթներ. Արհմիութենական կոմիտեի հետ համատղ համակարգում է գեղարվեստական ինքնագործունեության խմբերի, զանազան խմբակների աշխատանքը, զբաղվում ուսանողների հանգստի ու ժամանցի հարցերով: Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողները մասնակցում են տարբեր մրցույթներին և որպես կանոն զբաղեցնում մրցանակային տեղեր:
Համալսարանի ուսխորհուրդը Հայաստանի ազգային երիտասարդական խորհրդի իսկական անդամ է, սերտորեն համագործակցում է համահայկական երիտասարդական հիմնադրամի հետ, որի ֆինանսական աջակցությամբ իրագործում է ծրագրերի մեծ մասը:
Ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդը պատրաստ է համագործակցել ցանկացած երիտասարդական հասարարական կազմակերպության հետ հանուն ընդհանուր շահերի:


կառուցվածք