ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արհմիութենական կազմակերպության կազմի մեջ են մտնում ՀՊԱՀ-ի բոլոր ֆակուլտետների և դեպարտամենտների սկզբնական կազմակերպությունները:
Արհմիութենական կազմակերպության նախագահը արհմիության ճյուղային խորհրդի նախագահության անդամ է և ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք ծրագրային փաստաթղթերի մշակման ժամանակ: Ագրարային համալսարանի արհմիութենական կազմակերպությունը սերտորեն համագործակցում է հանրապետության ուսումնական հաստատությունների և տնտեսավարող սուբյեկտների համանման կազմակերպությունների հետ:Արհմիութենական կազմակերպության ութ հանձնաժողովները զբաղված են կոլեկտիվի անդամների սոցիալական վիճակի բարելավման, նրանց հանգստի, բուժման և ժամանցի կազմակերպման, աշխատանքային վեճերի լուծման, աշխատողների իրավունքների պաշտպանության և այլ բնույթի հարցերով:
կառուցվածք
|