ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
“ԱԳՐՈԳԻՏԱՍՓՅՈՒՌ” ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ)
“Ագրոգիտասփյուռ” դեպարտամենտը խորհրդատվական օգնություն է ցույց տալիս ագրարային ոլորտում տնտեսավարող սուբյեկտներին արտադրության կազմակերպման վերաբերյալ, աջակցում է գյուղատնտեսական գերակա ծրագրերի կատարմանը և մրցունակ գյուղմթերքների արտադրության ծավալների ավելացմանը:
Դեպարտամենտի աշխատակիցների գործունեությունն ընդգրկում է հետևյալ ուղղությունները.
- բանջարաբուծություն
- պտղաբուծություն
- բուսաբուծություն
- կերարտադրություն
- օրգանական գյուղատնտեսություն
- ջրօգտագործման կառավարում
- կոոպերատիվների զարգացում
- ֆերմերային դաշտային դպրոցներ և ֆերմերային հետազոտական խորհրդատվական խմբեր
- պատանեկան ծրագրեր
Դեպարտամենտի խնդիրներն են.
- բուսաբուծության և անասնաբուծության բնագավառում առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը,
- մշակաբույսերի պարարտացման առավել արդյունավետ եղանակների ընտրությունն ու օգտագործումը,
- բույսերի պաշտպանության ինտեգրացված մեթոդների ներդրումը,
- օրգանական գյուղատնտեսության զարգացումը,
- անասնաբուժասանիտարական պաշտպանության ինտեգրացված մեթոդների կիրառումը,
- էկոլոգիապես մաքուր մթերքի և հումքի արտադրությունը,
- գյուղատնտեսական մթերքի և հումքի վերամշակման, պահպանության տեխնոլոգիաների և իրացման ուղիների ընտրությունը,
- տեղեկատվական միջոցների արդյունավետ օգտագործումը,
- փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը
- ձեռներեցության ակտիվացումը,
- վարկային ռեսուրսներից օգտվելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը,
- խորհրդատվական ուսուցողական ծրագրերի կազմման և իրականացման մեթոդների մշակումը,
- ջրօգտագործման գիտագործնական կառավարումը,
- հողերի բերրիության բարելավումն ու պահպանումը,
- ոռոգելի երկրագործության համակարգի զարգացումն ու կատարելագործումը,
- բուսաբուծության և անասնաբուծության ոչ ավանդական ճյուղերի զարգացումը:
Դեպարտամենտի կառուցվածքի մեջ է ընդգրկված նաև գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում ջրի օգտագործման կառավարման հետազոտական կենտրոնը: Այն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ոռոգման աշխատանքների կազմակերպմանը: Ծրագրերը կրում են հետազոտական, փորձացուցադրական, կիրառական, խորհրդատվական և տեղեկատվական բնույթ: Դրանք հիմնականում ուղղված են հողի խոնավության մոնիթորինգին, մակերեսային ոռոգման գնահատմանը, ոռոգման գիտագործնական կառավարմանը, ջրման նոր տեխնոլոգիաների ներդրմանը, տարբեր հողակլիմայական պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ռեժիմի ճշգրտմանը:
Առանձնակի ուշադրություն է դարձվում ուսուցողական և տեղեկատվական աշխատանքներին: Այդ նպատակով ԳԱՄԿ-երում անցկացվում են սեմինարներ` տվյալ տարածաշրջանի մասնագետների և ֆերմերների համար:
Հեռ. (374 10) 56 07 11
E-mail: agrogitaspyur@armagrar-uni.am
կառուցվածք
|