ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Համակարգում է ՀՊԱՀ-ում կատարվող գիտահետազոտական աշխատանքը: Առանձնակի ուշադրության են արժանի հետևյալ ուղղությունները.

  • Գյուղատնտեսական մշակաբույսերի և դրանց վայրի ազգակիցների գենոֆոնդի և սելեկցիոն ելանյութի պահպանում և օգտագործում
  • Բույսերի պաշտպանության նոր քիմիական միջոցների և գյուղատնտեսական մշակաբույսերի աճի խթանիչների սինթեզ և դրանց զանգվածային արտադրության մեթոդների մշակում
  • Հզոր իմունային համակարգով ցրտադիմացկուն բարձրբերքատու խաղողի տեղական և հիբրիդային սորտերի ստացում և ներդրում
  • Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա, աճեցման և սերմնաբուծության ինտենսիվ տեխնոլոգիաների մշակում
  • Մոլախոտերի և գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցների մշակում և ներդրում
  • Գյուղատնտեսական հողերի ագրոէկոլոգիական մոնիթորինգ, հողի ագրոքիմիական հատկությունների բարելավում, երկրագորության հողապաշտպան համակարգերի մշակում և ներդրում
  • Ալկալի աղուտների, գերխոնավ և ճմակալած հողերի մելիորացիայի տեխնոլոգիայի կատարելագործում, երկրորդային աղակալման կանխում
  • Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների տեսակների կատարելագործում, նոր պոպուլյացիաների ստեղծում
  • Գյուղատնտեսական կենդանիների կերակրման ռեժիմի և կերաբաժնի կատարելագործում
  • Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների բուժման մեթոդների կատարելագործում, բուժման նոր մեթոդների և դեղամիջոցների մշակում և ներդրում
  • Գյուղատնտեսական տեխնոլոգիաների մեքենայացում, փոքրաչափ մեքենաների և գործիքների արտադրություն և փորձարկում, դրանց սպասարկման համալիր ծրագրերի մշակում
  • Գյուղմթերքի պահպանման և հումքի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և ներդրում
  • Ագրոարդյունաբերական համալիրում տնտեսական բարեփոխումների, մարքեթինգի, գնագոյացման և կառավարման հիմնախնդիրների լուծում
  • Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման օպտիմալ համակարգերի մշակում

2000 թվից սկսած գիտական կենտրոնը կազմակերպում է արդեն ավանդական դարձած միջազգային գիտաժողովներ, որոնց մասնակցում են հանրապետության բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների գիտնականներ և մասնագետներ, գործընկերներ ԱՊՀ պրոֆիլային բուհերից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտական կենտրոնը ղեկավարում է ՀՊԱՀ ուսանողական գիտական ընկերությունը: Ագրարային համալսարանի ուսանողները նույնպես կազմակերպում են ամենամյա գիտաժողովներ: Հայաստանի և ԱՊՀ առաջատար բուհերի ուսանողների մասնակցությունը դրանք առավել ներկայացուցչական են դարձնում: Գիտաժողովների նյութերը հրատարակվում են առանձին ժողովածուներով: Իր հերթին ՀՊԱՀ ուսանողների գիտական գործունեությունը նույնպես գնահատվում է ըստ արժանվույն: Տարբեր գիտաժողովներում և ստուգատեսներում նրանք արժանանում են դիպլոմների և պարգևների: Առանձնակի ուշադրություն է դարձվում գիտական կադրերի պատրաստմանը: Ցերեկային և հեռակա բաժիններում բոլոր մասնագիտությունների գծով սովորում է 100-ից ավելի ասպիրանտ: Նրանց որոշ մասը ատենախոսության պաշտպանությունից հետո դասախոսական աշխատանքի է անցնում պրոֆիլային ամբիոններում:

Պետրոսյան Դանիել Պետրոսի

գիտական կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր
Հեռ. (374 10) 58 15 97
Ֆաքս: (374 10) 58 15 97
E-mail:Daniel.Petrosyan@armagrar-uni.am


կառուցվածք