ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հիմնադրվել է 2000 թ. ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի և Տեխասի A&M համալսարանի աջակցությամբ: Ագրոբիզնեսի դեպարտամենտն արդեն ունեցել է երկու ավարտական կուրս: Ներկայումս այստեղ սովորում է 60 ուսանող:
Դեպարտամենտում դասավանդում են Հայաստանի և ԱՄՆ-ի առաջատար բուհերի մասնագետները: ՈՒսուցումը կատարվում է անգլերեն լեզվով՝ ժամանակակից մեթոդիկաների կիրառմամբ:
Վերջին տարիներին ագրոբիզնեսի դեպարտամենտ են ընդունվել ուսանողներ Վրաստանի Հանրապետությունից: Շատ շրջանավարտներ իրենց ուսումը շարունակում են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Հայաստանի տարբեր բուհերում:Դեպարտամենտի շրջանավարտները ստանում են “Ագրոբիզնես և մարքեթինգ” մասնագիտության գծով ՀՊԱՀ-ի պետական նմուշի դիպլոմ և ԱՄՆ-ի Տեխասի A&M համալսարանի սերտիֆիկատ:


կառուցվածք