Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր


Ամսագիրը հիմնադրվել է 2003 թ. մայիսին (նախկին անվանումը` “Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր”): Այս կարճ ժամանակահատվածում ամսագիրը ձեռք է բերել միջազգային ճանաչում: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի և այլ երկրների գիտնականների հետ համագործակցելու արդյունքում ամսագրի 12 համարներում հրապարակվել է ագրարային գիտության տարբեր ոլորտներին վրաբերող մոտ 500 հոդված:

Ամսագրի խմբագրակազմը համալրված է որակյալ մասնագետներով, այն ղեկավարում է ագրարային համալսարանի գիտական կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Դ.Պ.Պետրոսյանը:

Ամսագիրը լույս է տեսնում եռամսյակը մեկ անգամ:

Ամսագրին մեծ աջակցություն է ցույց տալիս ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտը: Հայաստնի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը “Հայաստնի պետական ագրարային համալսարանի տեղեկագիրը” համարում է դոկտորական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական:

 

Արխիվ. 2003 | 2004 | 2005 | 20062007

Հիմնադիր.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



Խմբագրության հասցեն.

0009, Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Տերյան 74,

Հայաստանի պետական ագրարային համալսարանի կենտրոնական մասնաշենք,

առաջին հարկ, 110 սենյակ

Հեռ. (374 10) 58 79 82, 56 07 12
Հեռ/ֆաքս (374 10) 58 15 97

E-mail:journal@armagrar-uni.am