|
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտական գրադարանը հանրապետության հնագույն բուհական գրադարաններից է: Այն ունի շատ հարուստ գրքային ֆոնդ. կես միլիոնից ավելի գիտական, ուսումնական և գեղարվեստական գրականություն: |
 |
Գրադարանի ֆոնդերը շարունակում են համալրվել տարբեր երկրներում հրատարակվող գրքերով և ամսագրերով: Շատ համալսարաններ, կառավարական և հասարակական կազմակերպություններ որպես նվիրատվություն համալսարանին են փոխանցում գյուղատնտեսությանը և այլ ոլորտներին վերաբերող մեծ թվով գրքեր:
|
 |
Գրադարանն ունի համալրման, մշակման և գրացուցակների, աբոնեմենտի և սպասարկման, տեղեկատվության, մատենագիտության և մամուլի սեկտորներ: Չորս մասնագիտացված ընթերցասրահներում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ստեղծագործ աշխատանքի համար: Կապի նորագույն միջոցների շնորհիվ, հաշված րոպեների ընթացքում, ուսանողները, դասախոսներն ու գիտաշխատողները ստանում են անհրաժեշտ ինֆորմացիա: |
 |
Մատենագիտական տեղեկատվության աղբյուր հանդիսանում է Հայաստանի գրադարանների ֆոնդի էլեկտրանային կատալոգը. English: http://www.armunicat.am:8991/ALEPH
Armenian: http://www.armunicat.am:8991/ARMAԳրադարանի հասցեն.
0009, Երևան, Տերյան 74 Հեռ. (374 10) 52 39 57 E-mail: library@armagrar-uni.am |
 |
|
 |
|
|
 |