|
ՀԱՍԿ
Հայաստանի պետական ագրարային համալսարանի պաշտոնաթերթ
Թերթի նշանաբան են դարձել Խրիմյան ՀԱՅՐԻԿԻ խոսքերը`
ԲՈԼՈՐ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՄԱՅՐԸ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Է
խմբագիր և պատասխանատու` Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
հրատարակության 43-րդ տարի
հասցեն` ՀՊԱՀ առաջին մասնաշենք, առաջին հարկ, 129 սենյակ, հեռ. 583-452
Հասուն ՀԱՍԿ 18-19, հոկտեմբեր, 2009
Ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է:
Խոսե ՄԱՐՏԻ
Մեծագործության հատուցումը սովն է ու ծարավը, տանջանքը, հարվածները, կսմիթն ու հայհոյանքը, այլ մեծագույն ստորություններ:
Լեոնարդո դա ՎԻՆՉԻ
մեծ արվեստագետի առակները կարդացեք վերւջին էջում
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՀ ԵՆ ՀՊԱՀ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ՀՌՉԱԿԱՐԻՑ ԱՌԱՋ ԵՆՔ ԸՆԿԵԼ
Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բուհերի ռեկտորներին է հղել մի ՙՀռչակագրի՚ նախագիծ, որով կոչ է անում հավասարեցնել հայաստանաբնակ և սփյուռքահայ ուսանողների ուսման վարձերը, համոզված, որ այդ ձեռնարկը կնպաստի օտար ափերում ծնված ու հասակ առած հայ երիտասարդների հայեցի կրթության և դաստիարակության, սփյուռքը ուծացումից փրկելու, ժողովրդի կենսունակ ջիղը առողջ պահելու գործին: Անշուշտ հասկանալի են նախարարի մտահոգություններն ու նախաձեռնությունը ողջունելի:
Սակայն, շատ խոսուն է այն հանգամանքը, որ սփյուռքի նախարարությունը մինչ հռչակագրի սփռումը փորձել է ուսումնասիրել իրավիճակը բուհերում: Դիտարկումները ցույց են տվել, որ մենք միակ բուհն ենք, որ ի սկզբանե կիրառել ենք ուսման հավասար վարձի սկզբունքն ու անխոտոր առաջնորդվել ենք այդ ուղենիշով: Դրանով իսկ լայն հնարավորություններ ենք ընձեռել մեր հայրենակիցներին` ագրարային ոլորտի համակողմանի ու լավ պատրաստված մասնագետներ դառնալու համար:
ՙՀԱՍԿ՚
ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խ. Ասրյանը նամակով դիմել է ՀՊԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանին և շնորհակալություն է հայտնել Եւրոպայի ձյուդոյի երիտասարդների առաջնության հանդիսավոր բացման արարողության կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ
ՀՊԱՀ-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻՆ
Ուսումնական տարվա մեկնարկը ՀՊԱՀ-ում նշանավորվեց մի շատ հետաքրքիր հանդիպումով: իտելիքի օրը շնորհավորելու և երիտասարդների հետ հանդիպելու նպատակով մեզ հյուր էր եկել Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վլադիմիր Բադալյանը: Հյուրին ներկայացրեց ՀՊԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:
Դեսպանը հենց սկզբից տարանջատեց երկու հիմնահարցերը, որոնց շուրջ ընթանալու էր զրույցը` ա. ՀՀ և հարևանները և բ. ծանոթ ու անծանոթ Թուրքմենստան:
Հետաքրքիր էր երկու հարցերի շուրջ էլ ինֆորմացիա ստանալ ՙառաջին ձեռքից՚, քաջատեղյակ մարդուց:
Հատկապես հետաքրքիր էր Թուրքմենստանի մասին ինֆորմացիան, քանզի Խորհրդային երկրի փլուզումից հետո, նախկին հանրապետություններից շատերի մասին ամբողջական ու խոր պատկերացումներ չունենք` գրեթե բոլորս: Առավել ևս, որ Թուրքմենստանը ճանաչված է որպես աշխարհում ամենափակ պետություններից մեկը: Իմիջիայլոց այն էլի ունի յուրօրինակություններ, օրինակ` քիչ պետություններից է աշխարհում, որ չունի արտաքին պարտք: Մահմեդական դավանանք ունեցող միակ երկիրն է, որ մեր երկրի նկատմամաբ անբարյացակամ վերաբերմունք չունի:
Հայերը այս երկրում մեծ թիվ են կազմել խորհրդային տարիներին ու բարձր կրթական ցենզի (հիմնականում բժիշկներ, գիտնականներ) շնորհիվ կարողացել են հասարակության մեջ գրավել կարևոր, պատասխանատու դիրք ու պաշտոններ:
Այսօր հիմնական մասը հեռացել է երկրից, սակայն, փոքրաթիվ համայնքի համար 2008-ից վերաբացվել է կիրակնօրյա դպրոցը, ինչը շատ կարևոր է հայեցի կրթություն ու դաստիարակություն ստանալու, ազգային դիմագիծը պահելու տեսակետից:
Հանդիպումը դեսպանի հետ իսկապես հետաքրքիր էր, այն աստիճան, որ կրկին հանդիպելու ցանկություն հայտնեցին ներկաները:
ՙՀԱՍԿ՚
ՀԱՄԱՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ
EURISCO-ն, որպես Հայաստանի սերմային հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովման միջոց
Ժամանակակից սելեկցիայի զարգացումը հիմնված է բույսերի գենետիկական ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա: Պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար օգտագործվող բույսերի գենետիկական ռեսուրսների լայն կիրառումը սելեկցիոն ծրագրերում պայմանավորված է այդ ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության առկայությամբ և մատչելիությամբ: Այդ իսկ պատճառով սերմային հավաքածուներում պահպանվող բույսերի գենետիկական ռեսուրսների նմուշների վերաբերյալ տվյալների մատչելիության ապահովման հիմնախնդիրը ներկայումս միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է:
Ex situ հավաքածուների նմուշների մասին տեղեկատվության ապահովման միջոցներից են էլեկտրոնային կատալոգները, որոնք տեղադրված լինելով Ինտերնետի ցանցում ապահովում են տեղեկատվության մատչելիությունը գիտնականների, ֆերմերների և այլ օգտագործողների համար: Այդպիսի կատոլոգների շարքում է EURISCO-ն, որը տեղեկատվություն է տրամադրում Եվրոպական երկրների ex situ հավաքածուների վերաբերյալ: Ներկայումս այն պարունակում է 38 երկրի 1450 ցեղի և 8650 տեսակի 1.1 միլիոնից ավելի նմուշների անձնագրային տվյալներ: EURISCO-ն մատչելի է դարձնում Հայաստանի 4260 նմուշների (մշակաբույսերի, կերային, վայրի և մոլախոտային բույսերի, ավանդական սորտերի և սելեկցիոն գծերի) անձնագրային տվյալները:
2009 թվականին ՀՊԱՀ-ում կազմակերպվեց էր ՙEURISCO-ի դերը և նպատակները՚ թեմայով սեմինար, որին մասնակցում էին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը, ՙԲիովեռսիտի ինտերնեյշընլ՚ միջազգային ինստիտուտի աշխատակից, EURISCO-ի համակարգող` Սոնյա Դիասը, ՀՊԱՀ բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի լաբորատորիայի, ՀՀ Ն ՙԱգրոկենսատեխնոլոգիայի՚, ՙԲանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի՚, ՙԵրկրագործության և բույսերի պաշտպանության՚ գիտական կենտրոնների և ՀՀ ԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներ և այլք:
Սեմինարի նպատակն էր` ներկայացնել EURISCO-ն և նրա խնդիրները, քննարկել արդյունավետ համագործակցության ուղիները: Սոնյա Դիասի ելույթը նվիրված էր այդ խնդիրների մեկնաբանմանը: Նա մանրամասնորեն ներկայացրեց EURISCO-ի դերը և խնդիրները և անելիքները Հայաստանում: EURISCO-ն մատչելի է դարձնում այն տեղեկատվությունը, որը օգտագործվում է ոչ միայն որոշում կայացնողների, այլ նաև գենբանկերի կառավարիչների, գիտնականների, սելեկցիոներների, ֆերմերների և լայն հասարակության կողմից` տրամադրելով եվրոպական երկրներում պահպանվող նմուշների մասին տեղեկատվություն: Ժամանակն է ուղղել ՙհայացքը դեպի ապագան՚, իսկ դա հնարավոր է դառնում EURISCO-ի օգնությամբ:
Զեկույցով հանդես եկան ՀՀ բույսերի գենետիկական ռեսուրսների համակարգող Ալվինա Ավագյանը, Հայաստանում EURISCO-ի համակարգող` Մարինա Հովհաննիսյանը, Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի գենետիկական բանկի կառավարիչ այանե Մելյանը, Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Կարինե Սառիկյանը, տողերիս հեղինակը և ուրիշներ: Սեմինարը ավարտվեց կայքի ցուցադրումով և քննարկումների ամփոփումով:
2009 թ. հունիսի 29-30-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում տեղի ունեցավ սեմինար, նվիրված EURISCO-ի զարգացման երկրորդ փուլին: Սեմինարին մասնակցեցին կոնտակտային անձինք 30 Եվրոպական երկրներից: Ստանալով գործնական հրավեր սեմինարի աշխատանքներին մասնակցեցին նաև Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի լաբորատորիայի գիտաշխատողներ Ա. Ավագյանը, Մ.Հովհաննիսյանը և Մ. Հարությունյանը: Մ. Հովհաննիսյանը ներկայացրեց ՙՀայաստանի ազգային կատալոգի ներկա վիճակը և EURISCO-ում տվյալների ներգրավման խնդիրներն ու հեռանկարները՚ թեման:
Ապագան կառուցվում է բույսերի գենետիկական բազմազանության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովման և ապագա սերունդների համար պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար օգտագործվող բույսերի գենետիկական ռեսուրսների կարևորության մասին իրազեկության բարձրացման միջոցով:
Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
բույսերի գենոֆոնդի
լաբորատորիայի առաջատար
գիտաշխատող
ԼՈՒՐԵՐ
ՀՊԱՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵՑ ԵՒ ԱՅԼԵՒՍ ՈՐԾՈՒՄ Է ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲԸ
Կրթության բարեփոխումների համատեքստում այս կառույցը պարտադիր է բոլոր կրթօջախների համար և հենց նորաստեղծ օղակի ներքին վերահսկողության և գնահատականի հիման վրա է, որ հավատարմագրումը կարող է իրականացվել և ավարտվել: Խմբում իսկապես արժանավոր մասնագետներ ու իրենց գործի նվիրյալ մտավորականներ են ընդգրկված` պրոֆեսորներ Բորիս Շահնազարյան, Սարգիս Ղազարյան, Վլադիմիր Աբրահամյան և Արա Ամիրյան: Նրանց հսկողության ծիրում պետք է լինեն ուսումնական գործընթացի կազմակերպման` առանց բացառության, բոլոր խնդիրները (ինչպես հայտնի է այս ասպարեզում երկրորդական հարցեր չկան):
Ամենամոտ ապագայում ՀՊԱՀ գիտխորհուրդը կքննարկի ու կհաստատի այս ստորաբաժանման աշխատանքի կանոնակարգը` կհստակեցվեն առաջնահերթությունները, իրավունքներն ու պարտականությունները:
ՙՀԱՍԿ՚
ՀՊԱՀ-ՈՒՄ ՆՈՐ ՈՍԿԵՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ
իտխորհրդի ամառային նիստերից մեկում ՀՊԱՀ ոսկե հուշամեդալի արժանացան մեր բուհի ավտոպարկի տնօրեն Էդիկ Մկրտչյանը (ծննդյան 70 ամյակի կապակցությամբ) և հեռակա դեպարտամենտի պետ Էդուարդ Կոսեմյանը (60 ամյակի կապակցությամբ): իտխորհրդի անդամները սրտանց ու ջերմորեն շնորհավորեցին իրենց գործընկերներին ու մաղթեցին երկար տարիների քրտնաջան աշխատանք:
ՙՀԱՍԿ՚
ՀՊԱՀ-Ը ԱՐԺԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԵՑ ՆԱԽԿԻՆ ԴԵԿԱՆՆԵՐԻՆ
իտխորհրդի վերջին նիստում ՀՊԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը շնորհակալագրեր շնորհեց նախկին դեկաններին, պրոֆեսորներ Լևոն Մարգարյանին, Սարգիս Ղազարյանին և Կորյուն Գրիգորյանին: Վերջին երկուսը նորաստեղծ ֆակուլտետների հիմնադիր-դեկաններ են եղել ու մեծ ավանդ ունեն դրանց կայացման գործում:
Ռեկտորը նշեց, որ բուհը շարունակում է ակնկալել նրանց աջակցությունը և համոզմունք հայտնեց, որ ՙնախկինները՚ նույն սիրով ու նվիրումով կսատարեն իրենց փոխանորդներին, կօգնեն խորհուրդներով:
Անշուշտ մեր պատվարժան գործընկերները խոստացան սատարել նորընտիր դեկաններին ու դեկանատներին իրենց դժվարին, պատասխանատու աշխատանքում:
ՙՀԱՍԿ՚
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Օրերս Հայաստանի պետական ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ էր այցելել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Հանգամանալից ծանոթանալով մասնաճյուղի աշխատանքային գործունեության, առկա մասնագիտությունների, կաբինետ–լաբորատորիաների, ինչպես նաև դեռևս լուծման փուլում գտնվող հիմնախնդիրների հետ, պարոն Ս. Պապյանը նախ իր գոհունակությունը հայտնեց համալսարանի ռեկտորատի հասցեին` Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում ագրարային համալսարանի մասնաճյուղի հիմանադրման և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծման առումով, ապա իր պատրաստակամությունը հայտնեց օգտակար լինելու մասնաճյուղին՝ հետագա զարգացման, ուսումնական բազայի ամրապնդման և հատկապես ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանության գիտաուսումնական կենտրոնի աշխատանքների ակտիվացման, մասնագիտական նոր գրականության ձեռք բերման, համատեղ միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցերում։
Ալեքսանդր ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՊԱՀ Վանաձորի
մասնաճյուղի տնօրեն
ՀՊԱՀ-Ի ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մեր ՀՊԱՀ-ում սովորում են բազմաթիվ շնորհալի ուսանողներ: Արդյո±ք ճանաչում ենք նրանց:
Կցանկանայի պատմել նրանցից մեկի մասին, որը ոչ միայն ձևավորված և հասուն անձնավորություն է, այլ արդեն տաղանդավոր մարզիկ:
Համբարձումյան Ժորան սովորում է տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ և վարկ բաժնի 2-րդ կուրսում, մասնակցել է Եւրոպայի գավաթի բաց առաջնությանը, ներկայացնելով քիքբոքսինգ մարզաձևը և 65 կգ քաշային կարգում գրավել 3-րդ պատվավոր տեղը: Մասնակից պետությունները չորսն էին` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Իրան:
Ժորան այս մարզաձևով զբաղվում է 1-ին դասարանից, երկու անգամ եղել է ՀՀ չեմպիոն (հիմա ևս գործող չեմպիոն է):
Հիշեցնենք, որ Ժորան մասնակցել է նաև ՙՕլիմպիական օր՚ մրցավազքին: Մաղթենք մեր մարզիկին նորանոր հաղթանակներ, հաջողություն անձնական կյանքում և ուսման մեջ:
Վ. ԱՆՆԱ
ՓՏԴ-2
ԲՈՒՖԵՏՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ
Ամիսներ շարունակ անհամբեր սպասում էինք բուֆետ-ճաշարանի շինարարության ավարտին: Վերջապես, նոր ուսումնական տարվա առաջին օրվանից այն բացեց իր հյուրընկալ դռները` ընդ որում, առանց ՙսեռական խտրականության՚: Եվ հին բուֆետների ՙկանչող՚ բուրմունքից էլ ազատվեցին մեր հարկերն ու լսարանները: Հարազատ բուհում էլ ձեռք բերեցինք ևս մեկ հպարտության առարկա:
Այն միանգամից աչքի է ընկնում իր տրամադրող մթնոլորտով. հաճելի միջավայր, հարմարավետ կահավորված լուսավոր ու ընդարձակ սրահ: Նախորդ` մառախլապատ բուֆետից, որտեղ խարխափելով էիր քայլում, հետք անգամ չկա (հույս ունենանք, որ չծխելու արգելքը կպահպանվի): Պակաս կարևոր չէ նաև այն, որ առանձնացված են աշխատակիցների և ուսանողների սրահները:
Ճաշացանկը բազմազան է. բացի արագ սննդի` ՙֆասթ ֆուդի՚, հարուստ տեսականուց և հյութերից, քիչ չեն նաև տաք կերակուրները, աղցանները: Մի խոսքով, կարող ես զգալ քեզ ինչպես տանը:
Բայց ուզում եմ մի երկու մանր-մունր թերություններից խոսել` ապագայում մեր սիրելի բուֆետն էլ ավելի լավը տեսնելու ակնկալիքով: Չնայած նշված է աղցանների մի ամբողջ շարք, բայց ՙմայրաքաղաքայինից՚ բացի ուրիշը երբեք չի լինում: Այդ դեպքում գուցե չարժե գրել այդքան անուն: Իսկ տղաները դժգոհ են, որ ավանդական հայկական կերակուրների` խորոված, քաբաբ, պատրաստումը չափազանց երկար է տևում, ու երկու դասամիջոց առաջ պետք է պատվիրես (ՀԱՍԿ-կարծում ենք բուհում բոլորովին նպատակահարմար չէ նման հիմնավոր-տնավարի, կուշտ ու կուռ ուտելը: Չէ որ ասված է ոչ միայն հացիվ):
Իսկ ընդհանրապես, խնամված և բարեկարգ մեր միջավայրում այս տարվա կարևոր փոփոխություններն էին բուֆետի նոր շենքի և 1-ին մասնաշենքի սանհանգույցների շահագործումը: Վերջիներս ևս մեր 80 ամյակը գրեթե բոլորած բուհի վարկին վայել ու անթերի խնամված են:
ՆԱՆԵ
ՀՊԱՀ-ՈՒՄ ԶԵՂՉՎԵՑԻՆ 166 ՀՈՈՒ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ
ՀՊԱՀ ռեկտորատի վերջին նիստում զեղչվեցին 166 ուսանողի ուսման վարձավճարները: Նյութական այս խրախուսանքը կիրառվում է ոչ միայն անապահով ընտանիքներից երիտասարդների նկատմամբ, այլ նաև բծախնդրորեն հաշվի են առնվում առաջադիմության արդյունքներն ու վարքը:
ՙՀԱՍԿ՚
ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՏՎՈՎ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ
ՙՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿ՚-ՈՒՍԱՆՈՂԸ
Արևշատ Լյովայի Սարգսյանը Երևանի թիվ 57 դպրոցը ավարտելուց հետո հաջողությամբ հանձնեց ընդունելության քննություններն ու դարձավ տեխնոլոգիական ֆակուլտետի ուսանող: Պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության երկրորդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ: Ծառայում էր Վանաձոր քաղաքում, որպես ջոկի հրամանատար: Նա բարեխղճորեն էր կատարում իր վրա դրված պարտականությունները, սիրված ու հարգված էր ընկերների և հրամանատարության կողմից: Բանիմաց և ուշիմ երիտասարդը շուտով ստացավ կրտսեր լեյտենանտի կոչում, աչքի ընկավ խորը գիտելիքներով հմտություններով ու զորացրվելու անմիջապես առաջ տեղեկացավ, որ արժանացել է ՙՔաջարի մարտիկ՚ կրծքանշանի: ՙՀԱՍԿԸ՚ ջերմորեն շնորհավորում է այս հրաշալի երիտասարդին ու նրա ընտանիքի անդամներին, ովքեր կարողացել են լավ զավակ ու զինվոր դաստիարակել:
Արևշատը արդեն վերադարձել է հարազատ բուհ, և համոզված ենք, որ ուսումնառության հետագա տարիներին ևս նա կփայլի իր կարգապահությամբ և իմացությամբ:
Նշենք նաև, որ Արևշատի կրտսեր եղբայրը` Արտաշեսը նույնպես մեր բուհի ուսանող է: Ագրոբիզնես և շուկայաբանություն մասնագիտության երկրորդ կուրսն ավարտելուց հետո նա ևս մեկնեց բանակ` Հայրենիքի առջև իր պարտքը կատարելու: Արդեն անցել է ծառայության առաջին տարին: Մեր բոլոր-բոլոր զինվորներին մաղթենք անամպ, խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ:
ՄԵԿԸ ՄԵՐ ԼԱՎԱՈՒՅՆՆԵՐԻՑ
ՙՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀՊԱՀ-ԻՑ՚
Օրերս ՙՀԱՍԿԻ՚ խմբագրություն էր այցելել ՏՓ ֆակուլտետի շրջանավարտ Հովհաննես Գրիգորյանը: Ես նրան մշակութաբանություն դասավանդելու երջանկությունն եմ ունեցել: Ընդհանրապես լավ կուրս էին ու սիրով եմ հիշում նրանց: Արդեն առաջին փայլուն հաջողությունները արձանագրված են: Այսպես, Վլադիմիր Մարգարյանը հաջողությամբ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունն ու համալրեց մեր բուհի երիտասարդ գիտնականների շարքերը:
Հովհաննեսը ավարտելուց հետո պատվով ծառայեց ազգային բանակում, Արցախում: Հետո±: Հետո°, վաղուց լուր չունեի նրա մասին: Հիմա եկավ, որ ՙի լուր աշխարհի՚ հայտնի.
-Շնորհակալ եմ մեր բուհից, բոլոր-բոլոր դասախոսներից, ընկեր Բազիկյանից, ընկեր Բալայանից: Նրանց տված ամուր, հաստատուն, կայուն գիտելիքների շնորհիվ է, որ օտար երկրում շատ արագ կայացա որպես մասնագետ ու գտա իմ տեղը:
Նա աշխատում է Եկատերինբուրգի ուղևորատար խոշոր ավտոձեռնարկություններից մեկում: Սկզբում մեխանիկ էր, հետո նկատեցին աշխատասիրությունը, բանիմացությունը ու ծառայողական սանդուղքով վերելքը հեշտ եղավ: Ավելի ճիշտ, այդ մենք ենք ասում` ՙհեշտ եղավ՚: Բայց Հովհաննեսից մեծ ջանքեր պահանջվեցին:
-Հինգ առաջադրանք էին տալիս, վեցն էի կատարում, եթե հարկավոր էր` կարող էի աշխատել իմ հանգստի հաշվին,-պատմում է նա` հիմա արդեն ընկերության միասնական դիսպետչերական կենտրոնի փոխտնօրենը:
Հովհաննեսը եկել է Հայաստան, որ ընտանիք կազմի բժշկական կրթություն ունեցող (մեր բուհի համար սա արդեն տրադիցիոն ընտրություն է` ՙհարսնացնել՚ բժշկուհիներին) Աննայի հետ: Մաղթենք նորաստեղծ հայկական ընտանիքին երջանկություն, ՙմի բարձի ծերանան՚, ՙՅոթ որդով սեղան նստեն՚: Եւ, ամենակարևորը, թո°ղ արգասաբեր լինի նրանց աշխատանքը, որ բավարար հիմք ունենան Հայրենիք վերադառնալու և սեփական ժողովրդին ծառայելու համար…
Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ
ԱՐԻՈՒԹՅԱՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԷՐ
2009 թ. հուլիսի 27-ին մահկանացուն կնքեց ականավոր գիտնական, տ.գ.դ., գիտության տաղանդավոր կազմակերպիչ, ՌԱ իսկական անդամ Մարտին Հայկի Խուբլարյանը:
Ծնվել էր 1935 թ. մարտի 5-ին Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում: 1958 թ. ավարտել է ՀԻ-ի հիդրոմելիորատիվ ֆակուլտետը: 1951-61 թթ. աշխատել է ՀՀ ԱԱ Էներգետիկայի և հիդրավլիկայի ինստիտուտում, 1968-79-ին` Հիդրոտեխնիկայի և մելիորացիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, 1979-88-ին` ԽՍՀՄ ջրային հիմնահարցերի ինստիտուտի փոխտնօրեն, 1988-2003-ին` տնօրեն, 2003-ից` ՌԱ խորհրդական, ՌԱ ՙՋրային ռեսուրսներ՚ ռուսերեն հանդեսիգլխավոր խմբա•իր:
Կյանքի 50-ից ավելի տարիները նա նվիրել է հայրենակցական գիտության զարգացմանն ու կայացմանը: Բնական ջրերում գործընթացների տեսական ուսունասիրմանը նվիրված Մ. Խուբլարյանի գիտական աշխատանքները էական ներդրում են հանդիսացել հիդրոդինամիկայի, ցամաքի ջրաբանության, հիդրոֆիզիկայի զարգացման գործում, հնարավորություն են ընձեռել որոշելու ջրերի որակի և ռեժիմի ձևավորման, մակերեսային և ստորերկրյա ջրերի փոխազդեցության, ջրավազանների ներքին գործընթացների, ջրային միջավայրում ջերմության և զանգվածի տեղափոխման նոր օրինաչափությունները և այլն:
Մ. Խուբլարյանի հիմնարար աշխատանքները լայն ճանաչում ունեն մեր երկրում և արտասահմանում, նա հրատարակել է 200-ից ավելի աշխատություն, այդ թվում 7 մենագրություն: Ցամաքի ջրերի հետազոտությունների հետ կապված աշխատանքների համար նա արժանացել է Ֆ. Սավարենսկու անվան մրցանակի, հանդիսանում է “Наука/Интерпериодика” հեղինակավոր մրցանակների դափնեկիր` ակադեմիական հրատարակություններում լավագույն հրատարակությունների համար:
Մ. Խուբլարյանի ստեղծած ՙՌուսաստանի ցամաքի ջրեր. դինամիկա և որակ՚ (‘Воды суши Росии – динамика и качество”) •իտական դպրոցը նվաճել է հայրենական ու միջազգային լայն ճանաչում և շատ հաջող զարգանում է:
15 տարուց ավելի (1988-2003 թթ.) նա գլխավորել է ՌԱ-ի Ջրային պրոբլեմների ինստիտուտը: Դժվար տարիներին նրան հաջողվեց պահպանել այդ ինստիտուտը որպես ՌԱ առաջատար կոլեկտիվներից մեկը ջրային ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման, ձևավորման բնագավառում: Երկար տարիներ նա ղեկավարել է ակադեմիական խոշոր համալիր հետազոտությունների, դաշնային նպատակային ծրագրերի իրականացման, պետական մարմինների հանձնարարականների վերաբերյալ աշխատանքներ, որոնք ուղղված էին երկրի ջրապահովվածության կենսական կարևոր խնդիրների լուծմանը և խոշոր գետերի ավազանների էկոլոգիական իրավիճակի բարելավմանը:
Մ. Խուբլարյանը կատարում էր մեծ գիտակազմակերպչական աշխատանք, հանդիսանում էր ՌԴ մի շարք կառավարական հանձնաժողովների և գիտական խորհուրդների անդամ; ՌԱ օվկիանոսագիտության, մթնոլորտի և աշխարհագրության ֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ; ՌԱ “Ցամաքի ջրային ռեսուրսներ” իտական խորհրդի նախագահ:
Մ. Խուբլարյանի գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը նշվել է կառավարական բարձր պարգևներով:
Կյանքից հեռացավ նշանավոր մարդ, արիության, տոկունության և արժանապատվության տիպար, գիտության իսկական նվիրյալ: Խորապես ցավում ենք այդ անհատույց կորստի համար: Մարտին Հայկի Խուբլայանի մասին վառ հիշողությունը ընդմիշտ կպահպանվի մեր սրտերում:
Ս. ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՏԿ և մելիորացիայի ամբիոնի
վարիչ, տ.գ.դ., պրոֆ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԿԼՐԱՆԱՐ ՆՐԱ 20-ԱՄՅԱԿԸ…
2009 թվականի փետրվարի 14… սիրահարների տոն:
Բոլոր երիտասարդները սրտի անհանգիստ տրոփյունով են սպասում այդ օրվան: Ողջ օրը կարծես գլխապտույտի մեջ նրանք շտապում են միմյանց անդադար շշնջալ սիրո խոստովանություններ:
Ճակատագրի դառը հարված, անհավատալի իրականություն… Միթե հենց այդ օրը պետք է կատարվեր աղետալի պատահարը և մեզնից խլեր մեր շատ սիրելի էակին` Սերգեյ Ավետիսյանին:
Սերգեյը սեպտեմբերի 29-ին կդառնար 20 տարեկան… Լուսավոր, բարի, կամեցող, ընկերներին միշտ հասնող և բոլորիս համար ուրախության շռայլ աղբյուր հանդիսացող երիտասարդ էր Սերգեյը: Ընկերների համար հենասյուն, ծնողների և հարազատների համար կենսական էներգիայի աղբյուր էր Սերգեյը:
Դժվար է մեզ համար առանց նրա: Դժվար է նույնիսկ գրել այս տողերը…
Ափսո¯ս, շա°տ ափսոս…
Գոհար ՎԱՐԴԱՆՅԱՆ
վիճակագրության ամբիոնի
դոցենտ
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԵՆ
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ԱՌԱԿՆԵՐԻՑ
ԱՆԲԱՆՆ ՈՒ ԱՐԵՒԸ
-Դե°, վեր կաց վերջապես, քնկոտի մեկը: Արևը ե¯րբ է դիպել,-սրտմտությամբ տղային դիմեց գյուղացին,-բա ամոթ չես անո±ւմ, էդքան երկար կմնա±ն անկողնու մեջ: Անբանի մեկը, անբան:
-Ինչո±ւ ես զուր տեղը նախատում ու արևի օրինակը աչքս խոթում,-զարմացավ տղան` քաղցր-քաղցր հորանջելով,-բա արևի հոգսն ու իմը մե±կ է: Նրա անցնելիք ճամփան ո¯ւր, իմը` ո¯ւր: Դրա համար էլ արևը շուտ է դուրս գալիս…
ԼՅՈՒՄԵՐՊԱ
Ասիայի անապատային լեռներում ապրում է մի հրաշք թռչուն: Նրա ձայնը նուրբ է ու մեղեդային, իսկ թռիչքը` գեղեցիկ ու վսեմ: Երկնքո±ւմ է սավառնում թռչունը, թե± հանգստանում է ժայռի վրա, ստվեր չի գցում, քանի որ փետրազգեստը շողարձակում է արևի ճառագայթների նման: Անգամ մահից հետո նա անհետ չի կորչում, քանի որ մարմինը մահկանացու չէ, իսկ փետուրները չեն դադարում լույս ճառագելուց:
Բայց եթե մեկնումեկը փորձի տիրանալ այդ դյութական փայլին` պոկելով գեթ մեկ փետուր` լույսը վայրկենապես կմարի, իսկ հանդուգն հափշտակիչը տեղնուտեղը սև նախանձից կկուրանա: Լյումերպա է այդ հազվագյուտ հավքի անունը, որ նշանակում է ԼՈՒՍԱՃԱՌԱ: Նա հար և նման է իսկական փառքին, որ հուր հավիտյան չի խամրում: Եւ ոչ ոք ի վիճակի չէ ստվերել կամ սեփականել այն…
ՄԵԾԱՀՈՈՒԹՅՈՒՆ
լուխը բնից դուրս հանելով` արծվաճուտը նկատեց ներքևի ժայռածործորներում թռչող բազմաթիվ հավքեր:
-Մայրիկ, ի±նչ թռչուններ են սրանք,-հարցրեց նա:
-Մեր բարեկամներն են,-որդուն պատասխանեց մայր արծիվը:-Արծիվն ապրում է մենության մեջ, այսպես է նրան վիճակված: Բայց լինում է, որ նա էլ է զգում շրջապատի կարիքը, թե չէ` էլ ի±նչ թռչունների թագավոր: Բոլորը, ում ներքևում տեսնում ես, մեր հավատարիմ բարեկամներն են:
Մոր բացատրությունից բավարարված արծիվը շարունակեց հետաքրքրությամբ դիտել թռչունների չուն:
Հանկարծ նա ծղրտաց.
-Վա¯յ, վա¯յ, նրանք փախցրին մեր ուտելիքը:
-Հանգստացիր, ձագուկս, նրանք մեզնից ոչինչ չեն գողացել: Ես նրանց հյուրասիրեցի: Լսի°ր և ընդմիշտ հիշի°ր, որքան էլ արծիվը քաղցած լինի, անպայման պետք է ավարից բաժին հանի դրկից թևավորներին: Հարգանքն ու պատիվը վաստակում են ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ և կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:
ԱՌՅՈՒԾԸ
Կորյունների աչքերը տակավին գոց էին: Նրանք դեռևս անօգ զեռում էին մայր առյուծի թաթերի արանքում և աշխարհի մյուս բոլոր կանչերի հանդեպ խուլ` բութ դնչիկներով մշտկում էին մայրական տաքուկ փորը` կենարար ստինքը գտնելու համար:
Ջանալով ընկերուհուն չխանգարել` ծծկերներին խնամելու գործում, հպարտ առյուծը մի կողմ կանգնած անքթիթ հսկում էր իր ընտանիքին:
Մեկ էլ նա ցնցեց արքայական բաշն ու ահեղաձայն մռնչաց: Եւ, ո¯վ հրաշք, կորյունների աչքերը տեղնուտեղը բացվեցին, իսկ սավաննայի բնակիչները խուճապահար փախան:
Կորյունների աչքն ու երեսը կյանքի դեմ բացող առյուծի ահեղ մռնչոցի պես` ծնողների գովեստը կամ պարսավանքը օգնում են առաքինություններ արթնացնել երեխաների մեջ: Եւ հենց այսպիսով մեծերը երեխաներին մղում են դեպի ուսումն ու տքնությունը` նրանցից վանելով հոռին ու վատը:
|