ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հիմնադրամի նպատակն է ուսուցողական և հետազոտական կիրառական այն ծրագրերի համակարգումը, որոնք նպաստում են ագրոբիզնեսի զարգացմանը և ֆերմերային տնտեսությունների սոցիալ-տնտեսական պայմանների լավացմանը:
Հիմնադրամն աջակցում է այնպիսի առաջնահերթ գյուղատնտեսական ծրագրերին, որոնք ուղղված են կրթության, գիտության և արտադրություն կապերի ամրապնդմանը: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հետևյալ հիմնախնդիրները.
- գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի փորձարկումն ու ներդրումը,
- ինտեգրացված պայքարը գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ,
- պատրաստի արտադրանքի իրացման շուկայի հնարավորությունների ուսումնասիրությունը,
- նոր տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը,
- ջրի ռացիոնալ օգտագործումը,
- ջրատարների և խորքային հորերի վերականգնումն ու շինարարությունը,
- սեմինարների և որակավորման կուրսերի կազմակերպումը,
- տնտեսավարող սուբյեկտներին խորհրդատվական և գործնական օգնության տրամադրումը:
Հիմնադրամը դրամաշնորհներ է հատկացնում.
- ծրագրեր իրականացնող կազմակերպություններին,
- ագրարային ոլորտի գիտնականներին,
- Հայաստանի պետական ագրարային համալսարանի աշխատակիցներին,
- ԳԱՄԿ-երի աշխատակիցներին և մասնագետներին,
- ֆերմերներին և ագրոբիզնեսի ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին, ուսանողներին և մագիստրանտներին:
Հիմնադրամի հասցեն.
0009, Երևան, Տերյան 74
Հեռ. (374 10) 58 15 61
Ֆաքս. (374 10) 58 15 61
E-mail: fara@armagrar-uni.am
կառուցվածք
|