ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի գործառույթներն են.

  • ՀՊԱՀ-ի գիտակրթական ռազմավարության մշակումը,
  • ՀՊԱՀ-ի հենակետային վարժարանի և գյուղական դպրոցների գործունեության համակարգումը,
  • ՀՊԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և գյուղատնտեսության մասնագետների որակավորման բարձրացման կազմակերպումը,
  • Լրացուցիչ մասնագիտության ընտրության հարցում համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին մեթոդական օգնության տրամադրումը:

Կենտրոնի կառուցվածքի մեջ են մտնում հենակետային վարժարանը, կադրերի որակավորման բարձրացման, վերլուծական հետազոտությունների և մասնագիտական կողմնորոշման բաժինները, ագրարային համալսարանի շրջանավարտների աշխատանքի տեղավորման և խորհրդատվության կենտրոնը:
Վարժարանի կոլեկտիվի հիմնական խնդիրն է աշակերտների անձնային հատկանիշների ձևավորումը և ապագա մասնագիտության գիտակցված ընտրությունը: Հենակետային վարժարանը համագործակցում է հանրապետության տարբեր մարզերի 17 հանրակրթական դպրոցների հետ, որոնց լավագույն շրջանավարտները հետագայում ընդունվում են ՀՊԱՀ:
Վերլուծական հետազոտությունների բաժինը մշակում է նոր հայեցակարգեր և մոտեցումներ, որոնց նպատակն է ՀՊԱՀ-ի կրթական, գիտական և գործունեության այլ ոլորտների օպտիմալացումը: Որակավորման բարձրացման բաժինը համակարգում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատողների վերապատրաստման, ուսումնական գործընթացում նորագույն մեթոդիկաների և տեխնիկական միջոցների ներդրման հետ կապված հարցերը: Միաժամանակ բաժինը կազմակերպում է գյուղատնտեսական արտադրության մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ:
Մեծ ուշադրություն է դարձվում սերնդափոխության հարցերին: Ստաժորների պատրաստման աշխատանքների համակարգումը նույնպես ներառված է բաժնի իրավասությունների ցանկում: Լրացուցիչ մասնագիտությունների ընտրության մասնագիտական կողմնորոշման բաժինը աջակցում է ոչ միայն ագրարային համալսարանի շրջանավարտներին, այլև ուսանողներին:

Սարգսյան Հենրիկ Մուշեղի

շարունակական ուսուցման, վերապատրաստման, լրացուցիչ կրթության և ստրատեգիական պլանավորման կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր

Հեռ. (374 10) 52 38 94

Ֆաքս. (374 10) 56 74 11

E-mail: Henrik.Sarkissian@armagrar-uni.am


կառուցվածք