ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Կենտրոնի նպատակն է Հայաստանի պետական ագրարային համալսարանի շրջանավարտներին գյուղատնտեսական արտադրության ոլորտում աշխատանքի տեղավորումը:
Կենտրոնի խնդիրներն են.
- հանրապետության ագրոպարենային ոլորտի ձեռնարկություններում ՀՊԱՀ-ի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունների ընդլայնումը,
- նպատակամղված համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության, մասնավոր ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ագրոբիզնեսի ոլորտի և ֆերմերային (գյուղացիական) ասոցիացիաների ղեկավարների հետ, գյուղական դպրոցների շրջանավարտներով ՀՊԱՀ-ի ուսանողության թվակազմի համալրումը:
- կրթաթոշակների տրամադրումը, ինչի շնորհիվ գյուղի երիտասարդությունը կհամալրի ՀՊԱՀ-ի ուսանողության շարքերը,
- դասախոսական կազմի վերապատրաստման ժամանակակից ծրագրերի ներդրումը,
- ՀՊԱՀ-ի շրջանավարտների զբաղվածության խնդրի լուծմանն աջակցումը,
- նյութատեխնիկական բազայի վերազինումը և լսարանների ու աշխատասենյակների կահավորումը, ուսումնամեթոդական գրականության հրատարակումը, ցուցադրական նյութերի ձեռքբերումը:
Կենտրոնի հասցեն.
0009, Երևան, Տերյան 74
Հեռ. (374 10) 569-670 (15)
Ֆաքս. (374 10) 566-221
E-mail: cpcc@armagrar-uni.am
կառուցվածք
|