Հայաստանի Հանրապետության գիտակրթական խոշոր կենտրոններից մեկը` Հայաստանի պետական ագրարային համալսարանը (նախկին Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) հիմնադրվել է 1994 թ. Հայկա-կան գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում: Իրենց հերթին այդ երկու բուհերը հիմնադրվել էին 1930 թ. Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի հենքի վրա:

ՀՊԱՀ-ի կրթական համակարգը ներառում է ցերեկային ուսուցման 6 ֆակուլտետ (ագրոնոմիական, պարենամթերքի տեխնոլոգիաների, տնտեսագիտական, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, գյուղատնտեսական մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների, հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի), մագիստրատուրա, ասպիրանտուրա, ագրոբիզնեսի դեպարտամենտ (հայ-ամերիկյան ուսումնական կենտրոն), հեռակա ուսւցման դեպարտամենտ, շարունակական ուսուցման, վերապատրաստման, լրացուցիչ կրթության և ստրատեգիական պլանավորման կենտրոն, հենակետային վարժարան և մարզային հոսքային դասարաններ, պետական գյուղատնտեսական քոլեջ :

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՊԱՀ-ի կառավարման մարմիններն են կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, համալսարանի խորհուրդը, գիտական խորհուրդը և ռեկտորատը: Ինքնակառավարման մարմիններն են ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, արհմիութենական կազմակերպությունը և շրջանավարտների միավորումը:  Մանրամասն>>