Կրթական ռեֆորմներ եւ Բոլոնիայի գործընթացներ
Ամփոփագիր
Հայաստանի պետական ագրարային համալսարան
Գյուղատնտեսական կրթության բարեփոխումների նախաձեռնություն
Տեխասի A&M համալսարան – ԱՄՆ գյուղդեպարտամենտի արտասահմանյան ծառայություն 2006թ.օգոստոս-2007 թ. սեպտեմբեր
Ռազմավարական նպատակ
Եվրոպական Միությունը պաշտոնապես ճանաչելու է Հայաստանի պետական ագրարային համալսարանը որպես մի բուհ, որն ունի միջազգային չափանիշներին համապատախան ակադեմիական կրեդիտներ, ուսումնական պլաններ, բարձրակարգ պրոֆեսորադասա-խոսական կազմ և առաջադեմ ուսանողներ, որոնք ընդունվելու են գյուղատնտեսական կիտության և կրթության միջազգային ճանաչում ունեցող համալսարանների կողմից: Անցումը կավարտվի և կիրականացվի 2010 թ-ին:
Աշխատանքների ծավալ, Փուլ 1. (2006 թ. օգոստոսից-դեկտեմբեր)
Փուլ 1 սկսվել է 2006 թ. օգոստոսի 15-ն և շարունակվել է մինչև 2006 թ. դեկտեմբերի 31: Այն բաղկացած է երեք բաղադրիչ մասերից. 1. Ծրագրի զարգացում, 2. Առաջնային նախաձեռնություններ և գործողություններ, և 3.Աշխատախմբերի ստեղծումը ըստ ֆակուլտետների
1. Ծրագրի զարգացում.
Ծրագրի զարգացման խմբում ընդգրկված վեց փորձագետ ուսումնասիրել են համալսարանում ծրագրի զարգացման վիճակը: Ծրագրի զարգացման խմբում ներգրավվել են հինգ ամերիկյան համալսարաններից ժամանած և բարձրագույն գյուղատնտեսության կրթության մեծ փորձ ունեցող վեց պրոֆեսոր` Նյու Մեքսիկոյի պետական համալսարանից, Օկլահոմայի պետական համալսարանից, Փենսիլվանիայի պետական համալսարանից, Տեխասի A&M համալսարանից և Վաշինգտոնի պետական համալսարանից: Խմբի անդամները մասնագետներ են կրեդիտների գրանցման համակարգի, ուսումնական պլաններում փոփոխությունների, անգլերեն լեզվի, գիտասփյուռ կրթության, արտաքին կապերի, պրոֆեսորադասախոսական կազմի դասավանդման արդյունավետության, էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման, կազմակերպական կառուցքածքների և դասախոսի վերապատրաստման ոլորտներում: Բոլոր անդամները ուսումնասիրել են ՀՊԱՀ-ի փոփոխման համար անհրաժեշտ նորարարական մոտեցումները:
Արդյունքներ.
2006 թ. նոյեմբերի 20-ն ծրագրի զարգացման խումբը ներկայացրել է “ՀՊԱՀ-ի աշխատանքների պլան. Հայաստանում բարձրագույն գյուղատնտեսության կրթության բարեփոխումներ” հաշվետվությունը: Հաշվետվության մեջ ընդգրվել են դեպքերի ուսումնասիրությունը, ներդրումները և ռեսուրսները, առաջարկությունները, բյուջեն և պլանավորված գործողությունները: Արդյունքների հիման վրա մշակվել են պլանավորման և գնահատման առաջնային գործողությունները: Խումբը ուսումնասիրել է խնդիրները` Բոլոնիայի հռչակագրի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և վտանգների վերլուծությունը բաղկացած էր հարցազրույցներից, գրականության և փաստաթղթերի ուսումնասիրություններից: Հավելվածներում ներկայացվել են կրեդիտային համակարդի և մասնագիտական զարգացման վերաբերյալ 70 գործողությունների համար բյուջե:
2. Առաջնային նախաձեռնությունները և գործողությունները
Ծրագրի զարգացման խմբի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա Փուլ 2-ում ընդգրկվել է.հինգ հիմնական խնդիր. ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումը, ուսուցման և դասավանդման նոր մեթոդների կիրառումը, կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի ներդնումը, ուսանողների գնահատման մեթոդների մշակումը և ECTS դիպլոմի միջուկների կառավարման համակարգի ստեղծումը: Մշակվել է կրեդիտային համակարգի և մասնագիտական զարգացման բարեփոխումների վերաբերյալ դասընթացների մանրամասն պլան: Պլանում ընդգրկվել են նպատակները և ծրագիրը, որը հաղորդում է փոփոխությունների, գործելակերպի, առաջնային գործողությունների, բյուջեի, դասախոսական կազմի զարգացմանը ուղղված ռազմավարությունը:
3. Աշխատախմբերի ստեղծումը ըստ ֆակուլտետների
Աշխատախմբերը կազմված են ծրագրի զարգացման խմբում ընգրկված մասնագետներից, 110 հիմնական դասախոսներիó, համալսարանի վարչական կազմից և ուսանողների ու արդյունաբերության առաջնորդներից: Պլանավորվել է ստեղծել 22 դասախոսներից կազմված հինգ աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվելու էին հինգ դասախոս ագրոնոմիական ու տնտեսագիտական ֆակուլտետներից և երեք դասախոս չորս ավելի փոքր ֆակուլտետներից:
Աշխատանքների ծավալ, Փուլ II (2006 թ. մարտից-սեպտեմբեր)
Փուլ 2 սկսվել է 2007 թ. մարտի 15-ն և շարունակվել է մինչև 2007 թ. սեպտեմբերի 31:
Այն բաղկացած էր երկու բաղադրիչ մասերից. 1. ECTS կրեդիտային համակարգ և 2. Մասնագիտական զարգացում: Այս փուլում մենք համագործակցել ենք Ջորջիայի համալսարանի հետ:
ECTS կրեդիտային համակարգ.
Մանրամասն պլանի համաձայն և դասընթացների միջոցով ծրագրի զարգացման խմբի վեց փորձագետը և ռեզիդենտ խորհրդատուն 66 դասախոսների և 8 վարչական աշխատողների համար անցկացվեց 279 ժամ տևող տեխնիկական դասընթաց: Երեք խնդիրներից յուրաքանչյուրի շուրջ կազմակերպվեցին դասընթացներ: Դասընթացները վարում էին Կլեմսոնի համալսարանից, Նյու Մեքսիկոյի պետական համալսանից, Տեխասի A&M համալսարանից, Ջորջիայի համալսարանից և Վիրջինիայի պետական համալսարանից ժամանաց պրոֆեսորները: Վեց թարգմանիչ և Տեխասի համալսարանի նյութա-տեխնիկական բազան աջակցում էին փորձագետներին:
- ECTS կրեդիտային համակարգ, Փուլ II. Աշխատանքները բաղկացած են չորս խնդիրների քննարկումից.
1) Ուսումնական պլանների և առարկաների մշակում
2) Առարկայական ծրագրերի մշակում
3) Դիպլոմի միջուկների կառավարման համակարգի ներդնում
4) Դիպլոմի միջուկների կառավարման համակարգի տնօրինում
Մեթոդներն ընդգրկում են դեպքերի ուսումնասիրությունը, համակարգչային դասընթացները; ցուցադրումները (թե դասընթացներ վարողների թե անհատական դասախոսների կողմից); գործնական ուսուցումը; ուսանողների համար գործնական ծրագրերը; ֆորմատիվ գնահատումը/մասնակիցների կողմից մշակված նյութերի և մեթոդների վերաբերյալ կարծիքը և տպավորությունները; խմբակային/թիմային աշխատանքը; ուղղորդված քննարկումները; խնդիրների լուծումները; անհատական ուսուցումը; անհատական նախագծերը; դասընթացին հաջորդող խորհրդատվությունները; ընթերցումները; սեմինարները և դասընթացները:
Կրեդիտային համակարգի ներկայացում.
Անցկացվել է չորս խնդիրներից յուրաքանչյուրի շուրջ կազմակերպված 10-ական պարապմունքներից բաղկացած դասընթացների երեք փուլ: Չորս խմբերում անցկացվել է ընդհանուր առմամբ 234 ժամ տևող տեխնիկական դասընթաց: 22 առաջադեմ պրոֆեսոր և վարչական աշխատող մասնակցել են առաջին երեք խնդիրների շուրջ կազմակերպված դասընթացներում (225 ժամ) և ութ առաջադեմ վարչական աշխատող ընդգրկվել են հատուկ կազմակերպված վարչական խմբում (9 ժամ): Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կիրառվել է խմբակային/թիմային աշխատանք և խնդիրների լուծման ուղղորդված քննարկումներ, իսկ դասընթացներից հետո տրամադրվել են խորհրդատվություններ:
Հիմնական արդյուքները ընդգրկում են բարելավված ուսումնական պլանների մշակումը, առարկաների պլանավորումը; ուսանողների գնահատման և գնահատականների նշանակման խնդիրների հարցում առավել թափանցիկությունը; դասախոսների արդյունավետության աճը; և ուսանողների առավել ճշգրիտ գնահատումը: Երկրորդական արդյունքները ընդգրկում են առավել արդյունավետ համագործակցությունը Հայաստանի այլ համալսարանների և կրթության ու գիտության նախարարության հետ; դասախոսների և ուսանողների կողմից անգլերեն լեզվի կիրառումը; ուսանողների կողմից նյութերի ավելի արդյունավետ ուսումնասիրությունը; ՀՊԱՀ-ի և ԱՊՀ/ԵՄ/ԱՄՆ համալսարանների միջև բարելավված հաղորդակցությունը; Հայաստանի շրջանավարտների միջազգային շարժունությունը; պրոֆեսորների մասնագիտական գիտելիքների բարելավումը:
Սկսել է գործել www.sauabologna.com ինտերնետային կայքը, որտեղ տեղադրված են 327 փաստաթուղթ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: 110 դասախոս և 20 վարչական աշխատող ստացան հայերեն լեզվով թարգմանված “Ռազմավարական պլանի պատկերը” փաստաթուղթը, որտեղ նկարագրվում է որակի, միջազգային շարժունության, ինքնավարության, թափանցիկության և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների նպատակները իրականացնելու ռազմավարությունները: Գնահատումները, որոնք իրականացվեցին դասընթացների ավարտից հետո, ցուցադրեցին դասախոսների կողմից ցուցաբերված փոփոխությունները, որոնք կատարվել են իրենց գիտելիքների, վերաբերմունքի, ներգրավվածության, կարծիքի և պահելակերպի մեջ:
2. Մասնագիտական զարգացում, Փուլ 3.
Այս փուլը կազմված է 3 խնդիրնեից.
- Ուսուցման և դասավանդման մեթոդներ
- Ուսանողների գնահատման մեթոդներ
- Համակարգչային կիրառումներ բարջագույն գյուղատնտեսական կրթության համար
Ընդհանուր պատկեր մանսագիտական զարգացման վերաբերյալ
Մանրամասն պլանի համաձայն և դասընթացների միջոցով ծրագրի զարգացման խմբի վեց փորձագետ 77 դասախոսների համար անցկացրեցին 200 ժամ տևող տեխնիկական դասընթաց: 90 ժամ տևող հատուկ դասընթացներ անցկացվեցին ուսուցման և դասավանդման մեթոդների շուրջ; 90 ժամ տևող դասընթացներ անցկավեցին ուսանողների գանահտման մեթոդների շուրջ և 20 ժամ տրամադրվեց համակարգչային կիրառումներին: Դասընթացները վարեցին Պենսիլվանիայի պետական համալսարանից, Տեխասի A&M համալսարանից և Ջորջիա-Աթենս համալսարանից ժամանած յոթ մասնագետ: Վեց թարգմանիչ և ծրագրի լրացուցիչ բյուջեից ֆինանսավորվող Տեխասի համալսարանի նյութա-տեխնիկական բազան աջակցում էին փորձագետներին:
Դասընթացներ մասնագիտական զարգացման վերաբերյալ
Առաջին երկու խնդիրները քննարկվել են 10 պարապմունքներից բաղկացած դասընթացների երեք փուլերի ընթացքում` 75 ժամ տրամադրելով յուրաքանչյուր խնդիրն: 17 ընտրված դասախոս մասնակցեցին համակարգչային կիրառումների վերաբերյալ կազմակերպված 2.30 ժամ ութ դասընթացերին: Երեք դասընթացի ընթացքում ներկայացվեց Վորդ ծրագիրը, երկու դասընթացների ընթացքում ներկայացվեց Իքսել ծրագիրը, երկուսի ընթացքում` Փաուեր Փոինթը և մեկը ամփոփիչ էր: 26 դասախոս մանսկակցեցին երեք 2.30 ժամ տևող առարկաների կառավարման համակարգչային ծրագրի վերաբերյալ դասընթացքում, որտեղ նրանք ստեղծեցին իրենց առարկայական նյութերի էլեկտրոնային տարբերակը: ՄՈՒԴԼ (MOODLE) ծրագրում կիրառվում են տեքստային և մուլտիմեդիա նյութեր դասավանդման արդյունավեությունը բարելավելու նպատակով: Www.sauabologna.com ինտերնետային կայքում զետեղված են վարժեցնող նյութերը հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Բոլոր դասընթացների սկզբում և վերջում անցկացվել են գնահատումներ` համակարգչային հմտությունների ու գիտելիքների մակարդակը ստուգելու նպատակով:
Որպես արդյունք նկատվում են ուսանողների գնահատման և գնահատականների նշանակման բարելավված ճշգրտությունը; ՀՀ/ԵՄ/ԱՄՆ համալսարանների միջև համագործակցության աճը; դասախոսների և ուսանոնղերի կողմից անգերեն լեզվի գիտելիքների բարելավումը; դասախոսների մասնագիտական գիելիքների աճը; դասախոսների և ուսանողների համակարչգային հմտությունների բարելավումը; ուսանողների ուսուցման արդյունավետությունը; դասավանդման արդյունավետության բարելավումը և ուսանողների ներգրավվածության աճը:
Հաջողության ցուցանիշներն են` նոր ուսումնական պլանների մշակումը և ընդունումը; դասավանդման նոր մեթոդների կիրառումը; կրթական նոր տեխնոլոգիաների կիրառումը; ուսանոնղերի գնահատման նոր մեթոդները; լավ պրոֆեսորների զարգացումը; նորարարական պրակտիկան և տարածված գլոբալ կարծիքները:
Լրացուցիչ նվաճում
ՀՊԱՀ-ի կողմից մեծ աջակցություն է ցուցաբերվել բարձրագույն կրթության զարգացման վերաբերյալ` Բոլոնիայի գործընթացը. Բարեփոխումներ և ռազմավարություն, ձեռնարկի մշակման և պատրաստման հարցում: Ձեռնարկում վավերագրած և նկարագրված են համալսարանի ուսումնական պլանների փոփոխման համար անհրաժեծտ ռազմավարությունը, ընթացակարգերը և նյութերը: 150 էջից բաղկացած հայկականձեռնարկը կիրառվելու է այլ համալսրաններին ռազմավարության և քաղաքականությունների վերաբրեյալ տեղեկացնելու համար` առաջին և երկրորդ փուլի գիտական աստիճաններում ECTS կրեդիտների ներդրման նպատակով:
|